Search
Close this search box.

Այսօր ձերբակալված ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը Ազգային հերոս է

Այսօր ձերբակալված ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը Ազգային հերոս է։

44-օրյա պատերազմի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ. հոկտեմբերի 20-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը և կարժանանան ազգային հերոսի կոչման: Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»։

Արդեն հոկտեմբերի 22-ին նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Վազգենի Խաչատրյանը, ՀՀ ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Սուրենի Փիլոյանը և ՊՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Գարեգին Սամվելի Պողոսյանը պարգևատրվել են Հայրենիքի շքանշանով:

Նշենք, որ Անդրանիկ Փիլոյանը 5-րդ Բանակային կորպուսի հրամանատար էր նշանակվել 2018թ. հունիսի 18-ին։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում ձերբակալվել է ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարտի 28-ին իրավապահ համակարգի աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել արտակարգ իրավիճակների նախարարությունում։