Search
Close this search box.

145 զույգ կոշիկ․ Թբիլիսիում հարգել են Ուկրաինայում զոհված երեխաների հիշատակը

Aliq.ge-ն հայտնում է, որ մարտի 30-ին Թբիլիսիում կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ քաղաքացիները 145 զույգ մանկական կոշիկ են տեղադրել՝ ի հիշատակ Ուկրաինայում պատերազմի հետևանքով զոհված երեխաների։

Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ այս կերպ համերաշխություն են հայտնում ուկրաինացի ժողովրդին և պատերազմի մեջ գտնվող երեխաներին։

Նշենք, որ Ուկրաինայի գլխավոր դատախազության վերջին տեղեկատվության համաձայն՝ մարտի 30-ի առավոտվա դրությամբ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո զոհվել է 145 երեխա, վիրավորվել՝ 222-ը։

Կիևում վիրավորվել է 69 երեխա,
Խարկովում՝ 49,
Դոնեցկում՝ 54,
Չեռնիգովում՝ 39,
Միկոլաևում՝ 30,
Լուգանսկում՝ 28,
Զապորոժյեում՝ 22,
Խերսոնում՝ 25,
Սումում՝ 16,
Ժիտոմիրում՝ 15։
Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ այս տվյալները ճշգրիտ չեն, քանի որ ժամանակավորապես բռնազավթված տարածքների և ներկայիս պատերազմական գոտիների մշտական ​​ռմբակոծությունների պատճառով հնարավոր չէ որոշակի վայրեր ստուգել։