Search
Close this search box.

Զորամասերից մեկում ուսումնական տագնապ է հայտարարվել․ զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի․ ՊՆ

Անձնակազմի մարտական պատրաստականության ստուգման նպատակով N զորամիավորման ենթակա զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

«Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, անձնակազմը դուրս է բերել մարտական տեխնիկան և ռազմերթով զբաղեցրել նախորոշված շրջանները։

Ստուգվել են բարդ եղանակային պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները, ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը»,-ասված է հաղորդագրության մեջ։