Search
Close this search box.

Գորիսում մեքենան սահել է ձորը

Դեկտեմբերի 15-ին, ժամը 20:13-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի  «Չերոմուշկայի կամուրջ» կոչվող հատվածում ավտոմեքենան սահել եւ ընկել է ձորը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Օրբելյանների փողոցի թիվ 37 շենքին հարակից տարածքում կայանված «ՎԱԶ-2121» մակնիշի 71 RS 007 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ղ.) շարժվել է ձորակը (մոտ 5-6 մ) եւ շրջվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, օժանդակ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս բերել ձորից եւ տեղափոխել ավտոքարշակի վրա: