Search
Close this search box.

Հատուկ գործողություն Ուկրաինայում. իրավիճակը այս ժամի դրությամբ

Sputnik Արմենիան գրում է.

✔️Մեծ Բրիտանիան դիտարկում է Ուկրաինա «ավելի մահաբեր» զինատեսակներ ուղարկելու հնարավորությունը, մասնավորապես՝ AS-90 ինքնագնաց հրետանային կայաններ, գրում է The Times-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

✔️ Գերմանիան ակտիվացրել է «Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման դեպքում» արտակարգ նախազգուշացման ռեժիմը. էկոնոմիկայի նախարար։

✔️Լեհաստանը ծրագրում է ամբողջությամբ հրաժարվել ռուսական ածխից ապրիլ-մայիսին և Եվրահանձնաժողովին կոչ է անում հարկեր սահմանել ռուսական էներգակիրների վրա. վարչապետ։

✔️Չինաստանը պատրաստ է կառուցողական դեր խաղալ ռուս-ուկրաինական բանակցությունների առաջխաղացման գործում. ՉԺՀ ԱԳՆ։

✔️Ռուսական Կարմիր Խաչը ռուս զինվորականներին խոշտանգումների տեսագրությունից հետո խնդրում է ԿԽՄԿ-ին կոչ անել կողմերին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերը։

✔️Գերմանիայում գրանցված է Ուկրաինայից ավելի քան 283 հազար փախստական. ՆԳՆ։