Search
Close this search box.

Ինչու է այսօր Ջերմուկում տագնապ հայտարարվել․ ինչ վիճակ է դիրքերում

Hraparak.am-ը գրում է. Մամուլում լուր էր տարածվել, որ տագնապ է հայտարարվել Ջերմուկում։ Նշվել էր նաեւ, որ տեղում ծառայություն իրականացնող ազատամարտիկների փոխանցմամբ՝ թշնամու կողմից որոշակի ակտիվություն է նկատվել։

Մենք կապ հաստատեցինք Ջերմուկի համայնքապետարանի առաջատար մասնագետ Վաղինակ Մանուկյանի հետ, վերջինս ասաց, որ այսօր եղել է ուսումնական տագնապ՝ բնակչությանը նախապատրաստելու միջոց՝ խաղաղ պայմաններում։

Նա նաեւ նշեց, որ դիրքերում ամեն ինչ նորմալ է։