Search
Close this search box.

ՌԴ պաշտպանության նախարարությունը նոր հաղորդագրություն է տարածել

ՌԴ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում իրականացված հատուկ գործողության վերջին զարգացումների մասին տեղեկագիր է ներկայացնում

➖Գերճշգրիտ հրթիռներով, Ստարոկոնստանտինովի և Խմելնիցկիի շրջաններում, ոչնչացվել են վառելիքի մեծ պահեստներ, որտեղից վառելիք էր մատակարարվում Դոնբասում գտնվող ուկրաինական զորքերի զրահատեխնիկայի համար։

➖Ռիվնեի շրջանի Տումեն գյուղի տարածքում՝ ուկրաինա-բելառուսական սահմանի մոտ, օդային մարտերի ժամանակ խոցվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Սու-24 ինքնաթիռ։

➖Օրվա ընթացքում հարվածներ են հասցվել Ուկրաինայի 64 ռազմական օբյեկտների։ Իզյումի, Նովա Կախովկայի, Դոնեցկի, Նիկոլաևի, Բերդյանսկի, Գորլովկայի, Լուգանսկի և Ռուբիժնեի շրջաններում ուկրաինական 10ԱԹՍ-ներ են խոցվել։

➖Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 124 ինքնաթիռ, 77 ուղղաթիռ, 214 ՀՕՊ համակարգ, 321 ԱԹՍ, 1752 տանկ, 184 ՀԿՌՀ (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ), 734 դաշտային հրետանի և ականանետ։

➖Ազգայնականներն օգտագործում են Ումանի սինագոգը ռազմական նպատակներով՝ հակամարտություն հրահրելու և Ռուսաստանի վրա հրեական կրոնական կազմակերպությունների ճնշումը հրահրելու համար:

ՌԴ ՊՆ-ն «ցինիկ սուտ» է անվանել Զելենսկիի հայտարարությունը`Ուման քաղաքին ռուսական ԶՈւ հարվածների մասին, որտեղ «այցելում են տասնյակ հազարավոր ուխտավորներ Իսրայելից»։