Search
Close this search box.

Օր 35. Ինչ է կատարվել վերջին ժամերին

Բելառուսի կառավարությունը ժամանակավորապես արգելել է որոշակի տեսակի ապրանք:
***

Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնագիրը կստորագրվի միայն ռուսական զորքերի դուրսբերումից հետո. ՄԱԿ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ
***

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը մինչև ապրիլի 7-ը երկարաձգել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումը դեպի Ռուսաստանի Դաշնության հարավային և կենտրոնական օդանավակայաններ:
***

Ուկրաինայի քաղաքացիները փոխհատուցում կստանան ռազմական գործողությունների արդյունքում կորցրած բնակարանի յուրաքանչյուր մետրի համար։ Դրա համար նրանք կարող են դիմել արդեն բջջային հավելվածի միջոցով՝ Վլադիմիր Զելենսկի
***

Վաշինգտոնը դիտարկում է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների ներդրման, ինչպես նաև գործողների ընդլայնման տարբերակները:
***

Սպիտակ տունը նշում է, որ դեռ պատրաստ չէ կոնկրետ խոսել Ուկրաինային ԱՄՆ անվտանգության երաշխիքների հնարավոր տրամադրման մասին. ТАСС
***

Reuters-ը հայտարարում է Յամալ-Եվրոպա գազատարով գազի մղման դադարեցման մասին։ Ավելի վաղ եվրոպական երկրները հրաժարվել էին Ռուսաստանին գազի մատակարարումների համար վճարել ռուբլով։
***

Մեծ Բրիտանիան չի չեղարկի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները նույնիսկ Ուկրաինայի հետ Ռուսաստանի զինադադարից հետո. Բորիս Ջոնսոն
***

Մեծ Բրիտանիան առգրավել է մոտ 50 միլիոն դոլար արժողությամբ ռուսական Phi զբոսանավը:
Զբոսանավը պատկանում է ռուս գործարարի, որի անունը չի նշվում։ Տրանսպորտի նախարար Գրանտ Շապսն ասել է, որ տղամարդը պատժամիջոցների տակ չի եղել, բայց «սերտ կապեր» ուներ Պուտինի հետ:
***

Ըստ Պենտագոնի՝ ռուսական զորքերի տեղաշարժերը Կիևի մարզում վերաբաշխում են, այլ ոչ թե զորքերի դուրսբերում, և դեռ պետք է պատրաստ լինել Ուկրաինայի այլ շրջաններում խոշոր բախումների։
***

ԱՄՆ-ը և դաշնակիցները քննարկում են Ուկրաինային 500 միլիոն դոլարի լրացուցիչ օգնություն տրամադրելու հարցը:
***

Մակրոնը Պուտինի հետ զրույցում ասել է, որ գազի պայմանագրերի համար ռուբլով հնարավոր չէ վճարել, հայտնում է Reuters:
***

Ճապոնիան ապրիլի 5-ից արգելք է մտցնում Ռուսաստան շքեղության ապրանքների մատակարարման վրա։
***

Կանադական Calfrac Well Services ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում բոլոր ներդրումների դադարեցման մասին։ Իսկ ամերիկյան Johnson & Johnson-ը հայտարարել է, որ դադարեցնում է անհատական խնամքի միջոցների ներմուծումը Ռուսաստան։
***

Գերագույն Ռադա օրինագիծ է ներկայացվել Z, V եւ O խորհրդանիշների հանրային օգտագործման, պատրաստման եւ տարածման արգելման մասին, որպես Ռուսաստանի աջակցության արտահայտություն, դրա համար նախատեսվում է ազատազրկմամբ պատժել 5 տարով:
***

Կանադական Calfrac Well Services ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում բոլոր ներդրումների դադարեցման մասին։ Իսկ ամերիկյան Johnson & Johnson-ը հայտարարել է, որ դադարեցնում է անհատական խնամքի միջոցների ներմուծումը Ռուսաստան։