Search
Close this search box.

Մի երեսից մերոնք են, մյուսից` թշնամին. իրավիճակը Արցախում՝ ժամը 14-ի դրությամբ

Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ընկերներ, այս պահին եղած տվյալները ամփոփելով, ժամը 14-ի դրությամբ հետևյալ պատկերն է.

Քարագլուխ կոչվող բարձունքի վրա ամբողջական և լիարժեք վերահսկողություն կողմերից ոչ մեկ չունի` մի երեսից մերոնք են, մյուսից` թշնամին։ 1-2 ժամ առաջ փորձել են ադրբեջանական զորքերը գրոհ ձեռնարկել ու գրավել ամբողջությամբ բարձունքը, ինչը ՊԲ-ն թույլ չի տվել ու պահել են մերոնք։

Սահմանագծի տարբեր հատվածներում որոշ շարժեր կան և անկանոն մի քանի հատ կրակոցներ, բայց ոչ այնպիսի, ինչպես ներկայացվում է։

ՀԳ.  Բոլոր տվյալները ստացվել են սեփական աղբյուրներից և ոչ պաշտոնական են։