Search
Close this search box.

Սիփան Փաշինյանը պատերազմի մեջ գտնվող Կիևից Հաղարծին գյուղի ջրագծի վերանորոգումո՞վ է զբաղվում

Սիփան Փաշինյանը պատերազմի մեջ գտնվող Կիեւից Հաղարծին գյուղի ջրագծի վերանորոգումո՞վ է զբաղվում
Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքում մարտի 24-ին զետեղվել է հետեւյալ լուրը․«Հաղարծին գյուղական բնակավայրում ավարտվել են շուրջ 1300 մետր ջրագծի հիմնովին վերանորոգման աշխատանքները:

Ծրագիրը կյանքի է կոչվել մեր համայնքի բարեկամ Սիփան Փաշինյանի նախաձեռնության շնորհիվ: Շնորհակալություն ենք հայտնում նախաձեռնության համար»։

Մամուլում գրվել է , որ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդի, ԱԺ նախկին պատգամավոր Սիփան Փաշինյանըը վաղուց գտնվում է Ուկրաինայում, այնտեղ բուքմեյքերական ընկերություն եւ Կիեւի մոտ լվացող նյութերի արտադրամաս է գործարկել։
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյբուքյան էջից