Search
Close this search box.

Հերթական ահաբեկչությունը Սոմալիում. զոհերի թիվը հասել է 13-ի

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի  ոստիկանության ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով 13 մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավոր է:

Ըստ ոստիկանության մամլո խոսնակ Մոհամեդ Հուսեյնի՝ մահապարտ ահաբեկիչը դիմել է ինքնապայթեցմանը, նա պայթուցիկն ամրացրել է իր մարմնին, մուտք գործել ոստիկանական ակադեմիա և շքերթի ժամանակ հարվածել ոստիկաններից մեկին:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ-Շաբաբ» խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հետ: Վերջիններս զինված պայքար են իրականացնում  Սոմալիի կենտրոնական կառավարության դեմ՝ խոչընդոտելով երկրի տարածքում ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանը:

ArmLife.am