Search
Close this search box.

Մոուրինյոն՝ Մխիթարյանից ավելի արժանի խաղացողներ է տեսնում իր թիմում

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Հենրիխ Մխիթարյանի բացակայության մասին:

«Պահեստայինների շարքում ես կարող եմ ունենալ միայն 6 ֆուտբոլիստ: Եվ փորձում եմ հավասարակշռությունը պահել: Բլինդը և Յանգը գործում են եզրերում, Էրերան` կիսապաշտպանությունում, իսկ Իբրահիմովիչը` հարձակման գծում, Ռեշֆորդն աշխատում է երկրորդ հարձակվողի գործում: Մխիթարյանին թիմում ընդգրկելու համար պետք է նրանցից մեկին չընդգրկեմ: Բայց նրանք ավելի արժանի են, նրանք վաստակել են այդ իրավունքը»,- «Բոռնմութ»-ի հետ խաղից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է պորտուգալացի մասնագետը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի վերջին 8 խաղերից միայն 1-ում է եղել: