Search
Close this search box.

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կպատժի Մոուրինյոյին

Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան քննություն կսկսի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը հաջորդած ծեծկռուքի վերաբերյալ և կպատժի մեղավորներին:

Ի դեպ «Սիթիի» ֆուտբոլիստները հանդերձարանում բուռն կերպով էին տոնել հաղթանակը ինչը հունից հանել էր «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:

Վերջինս պահանջել էր, որ «Սիթիի» ֆուտբոլիստներ ավելի զուսպ լինել և իջեցնեն երաժշտությունը: Մոուրինյոյին հակադարձել էր «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը ինչի հետևենաքով դաժան ծեծկռտուք էր սկսվել: Մոուրինյոն շշով հարվածել է Էդերսոնի գլխին: Խառնաշփոթի ժամանակ պորտուգալացի մասնագետի վրա կաթ էին լցրել:

Ծեծկռտուքի հետևանքով պատռվել էր «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Գվարդիոլայի օգնական Միկելե Արտետեի հոնքը: «Յունայթեդից» ծեծկռտուքին ակտիվորեն մասնակցել էր կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուն:

Ըստ Sky Sports-ի, ընդհանուր առամամբ միջադեպին մասնակցել է 20 մարդ:

Հանդիպման գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը տեղի ունեցածի վերաբերյալ արձանագրություն չի կազմել և Անգիայի ֆուտբոլի ասոցիացիան ինքը կքննի: