Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կորոնավիրուսի թեստ այսօր եմ հանձնել, որևէ խնդիր չունեմ․ Պապիկյանը Եռաբլուրում է

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունվարի 28-ին՝ Բանակի օրը, չպատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին:

Լրագրողները մասնավորապես հարցեր ուղղեցին բանակի վերակազմավորման, պատերազմից հետո բանակի բարեփոխումների, սպառազինվելու վերաբերյալ, որոնց Սուրեն Պապիկյանն միայն ասաց. «Դրա մասին Ազգային ժողովում կխոսեմ»:

Դիտարկմանը, որ ԱԺ-ում էլ չի խոսում, նա արձագանքեց. «Կգամ կխոսեմ, օրինագծերը կբերեմ»:

Ինչ վերաբերում է իր հարսանիքից հետո բազմաթիվ պաշտոնյաների, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կորոնավիրուսով վարակվելուն, նա ասաց. «Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր»: