Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊԲ-ն հաստատեց՝ ադրբեջանցիները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակել են

Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից խախտել է հրադադարը Կարմիր շուկայի ուղղությամբ։ Այս մասին քիչ առաջ Auroranews-ի հետ զրույցում ասաց Արցախի պաշտպանության բանակի հասարակայնության հետ կապերի պատասխաանտու Սուրեն Սարումյանը։

«Անմիջապես տեղեկացրել ենք խաղաղապահ զորքի հրամանատարությանը, տուժածներ չկան, տվյալ պահին իրավիճակը հանգիստ է»,- նշեց նա։

Սարումյանի խոսքով՝ կրակոցներ արձակվում են թե՛ դիրքերի, թե՛ բնակավայրի ուղղությամբ։

Նշենք, որ ադրբեջանցիներն արդեն երկար ժամանակ է, որ տարբեր սադրանքների միջոցով փորձում են ազդել արցախահայության հոգեբանական վիճակի վրա։