Search
Close this search box.

Հայաստանը միակ պետությունն է, որի ԳՇ պետը արդեն երկու ամիս է՝ մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ՀՀ ԶՈՒ-ն

Հայաստանը երևի աշխարհում առաջին և միակ պետությունն է, որի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության մեջ և արդեն երկու ամիս է մեղադրյալի կարգավիճակով ղեկավարում է ՀՀ Զինված ուժերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

Ու այս խայտառակ վիճակում վաղը նշելու ենք ՀՀ բանակի կազմավորման 30 ամյակը:

Ինչպես ասում են. քանդել, քանդել մինչև վերջ»: