Search
Close this search box.

ՀՀ նախագահի աշխատակազմը՝ «Հետք»-ի հրապարակած հետաքննության մասին

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականի հնարավոր պատճառների մասին «Հետք»-ի հրապարակած հետաքննությանը։

«Հանրապետության նախագահի հրաժարականի հայտարարությամբ Արմեն Սարգսյանը հանրության ուշադրությունը հրավիրեց պետության առջև ծառացած իրական խնդիրների և մարտահրավերների վրա, բնութագրելով երկրում ստեղծված իրավիճակը որպես համազգային ճգնաժամ:

Ցավոք, «Հետք»-ի և նմանատիպ հրապարակումներով փորձ է կատարվում հանրության ուշադրությունը կրկին շեղել կեղծ օրակարգով: Ուստի մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ պահի գնահատականը և նախագահի հրաժարականի բուն պատճառները հստակ և ամբողջական ներկայացված են հրաժարականի հայտարարության տեքստում»,- հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: