Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանի խոսքը՝ իրեն սատարողներին

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է արածել, որում ասվում է․

««1/ Ձեռքբերման ժամանակ հրթիռները արտադրող երկրում գտնվել են շահագործման եւ պահպանման ժամկետներում, իսկ դրանց ժամկետները որոշող փաստաթղթերը ՀՀ զինված ուժերի կողմից հաշվի են առնվում որպես ուղեցույց եւ ոչ ավելին:

2/ Մեղադրանքի կողմը քննության ողջ ընթացքում միջոցներ չի ձեռնարկել հրթիռների անպիտանիությունը ապացուցելու համար, մասնավորապես՝ համապատասխան փորձաքննություն չի կատարվել:

3/ Մեղադրանքում ընդգրկված «խմբային շահ»-ը քրեական գործով որեւէ կերպ չի ապացուցվել:

4/ ՀՀ պաշտպանության նախարարությունն առ այսօր հրթիռների որակի հետ կապված որեւէ խնդիր չի տեսնում:

5/ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունի հնարավորություն երկարացնելու հրթիռների պահպանության ժամկետները (եթե ընդունենք, որ դրանց ժամկետներն անցած են):

6/ Հրթիռները ձեռք են բերվել նախորդ գնումից եւ գրավադրման արժեքից 100 ԱՄՆ դոլարով ավելի էժան:

7/ Ձեռքբերման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարությունն ունեցել է դրանց խիստ պահանջ:

Դավիթ Տոնոյանը ցանկանում է հրապարակային ձեւով երախտագիտություն հայտնել դատարանի բակում իրեն սատարողներին եւ դատարանում անձնական երաշխավորությամբ հանդես եկած անձանց: Դավիթ Տոնոյանը դատարանի փոխարեն ներողություն է խնդրում վերջիններից, քանի որ իրենց երաշխավորությունը «չի կարող անհրաժեշտ եւ բավարար սոցիալ-հոգեբանական եւ զսպիչ գործոն հանդիսանալ իր հնարավոր ոչ իրավաչափ վարքագծի սահմանափակման տեսանկյունից»: