Search
Close this search box.

Սուրեն Պապիկյանը մեկնում է արձակուրդ, որ ամուսնանա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սուրեն Պապիկյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով՝

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2022 թվականի հունվարի 21-25-ը ներառյալ:

2. Սուրեն Պապիկյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը»,-ասված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ վաղը՝ հունվարի 22-ին, ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ամուսնանում է։