Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ես եմ արգելել հրաժարական տալ». Փաշինյան

Վահան Քերոբյանին ուղղված՝ հրաժարականի մասին հարցին այսօր ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, և ես կորոշեմ՝ յուրաքանչյուր նախարար ու կառավարության յուրաքանչյուր անդամ ինչքան կաշխատի»,– ասաց Փաշինյանը` ի պատասխան «Հայաստան» խմբակցության անդամ Արեգնազ Մանուկյանի` նախարարին ուղղված հարցին, թե երբ է ի վերջո հրաժարական տալու։

Նշենք` Վահան Քերոբյանին պարբերաբար հիշեցվում է, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի։ Նախարարն անցած տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն է արել պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց ու հատկապես գործարարներին հարկավոր էր լավատեսություն ներշնչել:
Հունվարի 18-ին էլ նախարարի մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանն էր հերքել նախարարի մոտալուտ հրաժարակնի վերաբերյալ լուրերը։