Search
Close this search box.

Արարատի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Թևոնյանին փոխարինեց նրա որդին

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 13-ի նիստում պաշտոնից ազատեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին:

Մեկ այլ որոշմամբ Արարատի նոր մարզպետ նշանակվեց նախկին մարզպետի որդին` Սեդրակ Թեւոնյանը:

Որոշումն ընդունվելուց հետո Սեդրակ Թեւանյանը նշեց. «Շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքի շնորհիվ արդարացնելու ենք մեր ժողովրդի բոլոր հույսերը»:

Հիշեցնենք, որ Սեդրակ Թեւոնյանը հունվարի 4-ին էր վայր դրել մանդատը:

Ռազմիկ Թեւոնյանն էլ մարզպետ էր նշանակվել 2020 թվականի դեկտեմբերի 10-ին, այնուհետեւ 2021 թվականի սեպտեմբերի 9-ին հրաժարական էր տվել, ու օրեր անց հետ էր վերցրել հրաժարականի դիմումը: