Search
Close this search box.

ՊՆ-ի «Ուրալ» է վթարի ենթարկվել

Հունվարի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 18։20-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ՝ 39-ամյա Համբարձում Բ-ն «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայով Արենի գյուղ տանող ավտոճանապարհի ոլորաններում դեռևս անհայտ հանգամանքներում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և կողաշրջվել։

Վթարի հետևանքով Համբարձում Բ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ավտոմեքենան էլ հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում: