Search
Close this search box.

ՖՈՏՈ. Երիտասարդ վարորդը Volkswagen-ով մահացու վրաերթի է ենթարկել 40-ամյա կնոջը

​Այսօր՝ հունվարի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում, 22-ամյա Անդրանիկ Գրիգորյանը՝ իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով, Արարատ գյուղի Գրիբոյեդովի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 40-ամյա Կարինե Գասպարյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել:

Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: