Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ղազախները և հայերը բողոքի ցույց են անցկացրել Նյու Յորքի կենտրոնում` ՀԱՊԿ ուժերը Ղազախստանից դուրս բերելու պահանջով

Ղազախական սփյուռքի երկու տասնյակից ավելի ներկայացուցիչներ հավաքվել են Նյու Յորքի կենտրոնում՝ Թայմս Սքվերում՝ կապված Ղազախստանում տիրող իրադարձությունների հետ։ Ցուցարարները պահանջել են, որ ՀԱՊԿ ուժերը դուրս բերվեն Ղազախստանից, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Շատերը եկել են ազգային դրոշներով։ Հավաքվածների թվում են եղել նաև հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, ովքեր կոչ են արել դուրս բերել հայկական զորախումբը Ղազախստանից։