Search
Close this search box.

Երևանում ձնամաքրման աշխատանքներ են իրականացվում

Մայրաքաղաքում սկսվել են ձնամաքրման աշխատանքները։ Երևանի քաղաքապետարանը ևս մեկ անգամ հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ «Ձյան տեղումներով պայմանավորված մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ձնամաքրման և փողոցները աղ ու ավազով մշակման աշխատանքները:

Այս պահին Երևանի փողոցներում աշխատում է 43 միավոր հատուկ տեխնիկա, որից 38-ը ձյուն մաքրող, խոզանակող, աղ ու ավազ շաղ տվող, 3 ամբարձիչ և 2 ինքնաթափ: Ըստ անհրաժեշտության «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը կավելացնի աշխատանքներում ներգրավված տեխնիկայի քանակը:

Մայրաքաղաքի բոլոր փողոցներն այժմ երթևեկելի են: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ ձմռան ամիսներին պարտադիր է երթևեկել բաgառապես ձմեռային անվադողերով և չվտանqել ինչպես սեփական, այնպես էլ փողոgային երթևեկության մյուս մասնակիgների կյանքն ու առողջությունը»,- ասված էԵրևանի քաղաքապետարանի տարածած մեջ: