Search
Close this search box.

Եթե Փաշինյանը մնում է իշխանության` հայ ժողովուրդը ցեղասպանվում է. Արցախում անհանգստությունը սաստկանում է Փաշինյանի վերջին հայտարարությունից

Ինքը չկանգնեցրեց պատերազմը եւ գնաց մինչեւ Շուշին հանձնելու, որովհետեւ դա կար պայմանավորվածությունների մեջ, իսկ մնացած հայտարարությունները, որ Արցախը հայկական չի, որ Արցախում ադրբեջանցիներն էլ պետք է որոշումներ կայացնեն, ցույց է տալիս, որ ինքը ինքը այս պահին զոհում է, ցեղասպանում է ամբողջ ազգին: Այս մասին NEWS.am -ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ին արված հայտարարություններին:

«Ինքը մի բան ասեց, որն ինձ ավելի շատ անհանգստացրեց , երբ ասաց, որ ինքը կարող էր պատերազմը կանգնեցնել եւ իր ասածով կարող էր նաեւ չլինել այդ պատերազմը, եւ որ ինքը այդ իրավունքը ուներ, բայց ինքը չարեց դա, չարեց, որպեսզի իրեն հետո չմեղադրեն: Այսինքն մարդը խոսում է այն բանից, որ ինքը գիտակցաբար հազարավոր երեխաների սպանել է, այդպես է դուրս գալիս, եւ եթե կարող էինք փրկել Շուշին ու Հադրութը դա էլ չի արել: Իր ասածով ինքը կարող էր տալ ադրբեջանցիներ ուզած տարածքները քիչ կորուստներով:

Եթե ինքը խոսեր ժողովրդի հետ, ասեր որ ինչ-որ զիջումներ անխուսափելի էին, կարող է ինչ-որ համաձայնություն լիներ, բայց ինքը թաքուն արեց, առանց ինչ-որ բան հայտնելու, ինքը իր բերանով հանցագործության մասին հաղորդում տվեց:

Ինքը չկանգնեցրեց պատերազմը եւ գնաց մինչեւ Շուշին հանձնելու, որովհետեւ դա կար պայմանավորվածությունների մեջ, իսկ մնացած հայտարարությունները, որ հայկական չի Արցախը, որ Արցախում ադրբեջանցիներն էլ պետք է որոշումներ կայացնեն, ղեկավար մարմիններում էլ պետք է լինեն ադրբեջանցիներ, սա մի բան է ցույց տալիս,որ ինքը ոչ միայն սպանեց մեր երեխաներին, այլ ոչնչացնում է մեր 30 տարիների կյանքը, ինքը այս պահին զոհում է, ցեղասպանում է մի ամբողջ ազգ: Ինքը ջնջում է մեր ողջ կյանքը, մեր հաղթական ուղին, այսինքն չի եղել Արցախ, Արցախի Հանրապետություն, թեկուզ եւ չճանաչված»,- ասաց նա:

Պատգամավորի կարծիքով` նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելով Հայաստանի իշխանությունները վերջնական հրաժարվեցին Արցախից եւ Արցախի հիմնախնդրից. «Դրանից հետո 2021 թվականի դեկտեմբերի 10-ին ինքը վերջնական հայտարարեց, որ վերջ` Հայաստանը որեւէ կապ չի կարող ունենալ Արցախի հետ, ՀՀ իշխանությունների համար փակելով Արցախի հարցը: Եւ մենք այստեղ կոչ ենք արել, որ եթե Արցախի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ չեն տանում Արցախի կործանումը, իրենք իրենց վրա պետք է վերցնեն ողջ պատասխանատվությունը, նաեւ քաղաքական պատասխանատվությունը եւ փորձեն արդեն իրենք քաղաքականություն վարեն, որովհետեւ Արցախը որեւէ բանակցային գործընթացից դուրս է մնացել: Արցախի հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները համատեղ փակել են: Ադրբեջանը արդեն հայտարարում է, որ մնացել մաքսիմում 4 տարի, երբ խաղաղապահների ժամկետը կլրանա եւ իրենք թույլ չեն տա որ շարունակվի այդ մանդատը: Նիկոլ Փաշինյանն էլ դրան պատասխան չի տալիս: Արցախն այսպիսի ծայրահեղ ծանր վիճակում երբեք չի եղել, նույնիսկ 88-ից առաջ երբ ապրել է ադրբեջանցիների հետ, որովհետեւ այն ժամանակ Արցախում ապրում եւ գործում էին մեկ երազանքով` պայքարում էին հայրենիքի ազատագրման համար եւ այդ համառ պայքարի արդյունքում եմնք ունեցանք ազատ Արցախ:

2018 թվականից երբ ինքը հայտարարեց որ ինքը լեգիտիմ չէ բանակցությունների համար հենց դրանից սկսվեց Արցախի հանձնումը, հետո պատերազմ եւ դեկտեմբերին վերջնական հրաժարում»:

Մետաքսե Հակոբյանը շեշտեց, որ հայերն ու ադրբեջանցիները երբեք չեն կարող կողք- կողքի ապրել, քանի որ մի անգամ կողք- կողքի ապրելուց հետո ադրբեջանցի հարեւանը սպանել է հայ մանուկին:

«Եթե Փաշինյանը մնում է իշխանության հայ ժողովուրդը ցեղասպանվում է: 2 տարբերակ կա` կամ Արցախում մնալու են, պայքարելու են ու մեռնելու են, կամ շատերը լքելու են եւ Արցախը դատարկվելու է: 2 ելքն էլ լինելու է, եթե նա մնա իշխանության: Դրա համար մենք ասում ենք, որ նա անպայման պետք է հեռանա: Նա արեւմուտքի գործակալն է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերի պաշտպանն է, եւ կապ չունի, որ նա յան ազգանունն է կրում, այս մարդը 30 տարի շարունակ միայն այս գործով է զբաղված եւ հիմա ինքը հասել է իր բաղձալի երազանքին»: