Search
Close this search box.

Նոր տեղեկություններ՝ Տյումեն-Երևան հետաձգված չվերթից

Utair» ավիաընկերության ինքնաթիռի շարժիչի բռնկման պատճառով Տյումեն-Երևան հետաձգված չվերթն արդեն կայացել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիաընկերության մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ «Ռոշչինո» օդանավակայանից թռիչքը կազմակերպվել է տեղական ժամանակով 18։35-ին (Երևանի ժամանակով 17։35-ին)։ Թռիչքի համար գրանցվել է 176 ուղևոր, այդ թվում ՝ 18 երեխա։

Միաժամանակ, ավիաընկերության մամուլի ծառայությունում հերքել են սոցցանցերում տարածված «շարժիչի բռնկման մասին» տեղեկատվությունը: Իրականում, նրանց պնդմամբ, շարժիչը խափանվել է եղանակային պայմանների պատճառով։

Հիշեցնենք, որ Տյումեն-Երևան չվերթի ուղևորների հարազատները հայտնել են, որ չվերթը նախատեսված է եղել տեղի ժամանակով 07:20-ին, սակայն թռիչքի մեկնարկի ժամանակ շարժիչը բռնկվել է, և չվերթը չեղարկվել է:
Հրապարակվել էր նաև տեղի ունեցածի տեսագրությունը։