Search
Close this search box.

Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա Դեմիրճյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում։

Հիշեցնենք, որ Ռիմա Դեմիրճյանը մահացել էր դեկտեմբերի 21-ին։ Մահվանից օրեր առաջ առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Ռիմա Հովհաննիսյանը 88 տարեկան էր։