Search
Close this search box.

Լարսը մնում է փակ. ճանապարհները Հայաստանում, ԱԻՆ-ը տեղեկացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը և «Մեղրու սար» կոչվող հատվածը (բուք)։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։

Սյունիքի մարզի «Զանգեր»-Սիսիան հատվածը փակ է բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի Ամասիա-Բերդաշեն, Բերդաշեն-Աշոցք և Սյունիքի մարզի Գորհայք-Ծղուկ ավտոճանապարհները դժվարանցանելի են։

Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի տարածաշրջաններում, Արթիկ-Ալագյազ, Աշոցք-Բավրա-Գյումրի, Աշոցք-Ամասիա ավտոճանապարհներին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Արտաշավան-Սպիտակ, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։