Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չպետք է գերի ընկներ, որ գային, քեզ բռնաբարեի՞ն․ Գագիկ Մելքոնյանը՝ լրագրողին

Այսօր լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը դիմեց Ալիեւին եւ ադրբեջանցի ժողովրդին՝ հորդորելով իրենց նախագահից պահանջել 1994-ին մեր տարածքներում թողած իրենց դիակները. «Ադրբեջանցիները ցույց են տալիս, թե պատերազմում հաղթել են: Մեր կառավարությունն ամեն ինչ անում է, որ վերադարձնենք թե՛ գերիներին, թե՛ մեր դիակները: Չենք դադարել մտածել մեր գերիների, մեր անհայտ կորածների մասին:

Ուզում եմ հարց տամ պարոն Ալիեւին ու ադրբեջանական ժողովրդին: 94-ի գարնանը՝ պատերազմի արդեն վերջին ժամանակաշրջանում իրենք տասնյակ, հարյուրավոր զոհեր թողեցին ու փախան: Մենք այդ հարյուրավոր զոհերի դիակները թաղել ենք: Եթե հանկարծակի հետաքրքրվում է, հերոս նախագահ է, թող ասի՝ այդ դիակները ուզում եմ վերադարձնել իմ ժողովրդին: Եթե իրենք ցանկություն կունենան վերադարձնել, ես այդ թաղած տեղերը հատ-հատ քարտեզով ցույց կտամ, թե որտեղ ենք թաղել հարյուրավոր զոհերը: Կտանք, թող իրենք տանեն իրենց զոհերը վերահուղարկավորեն:

94-ին իրենք հազարներով դիակներ թողեցին ու փախան, իսկ մենք այդ դիակները կարողացանք հավաքել, մոտ երկու ամիս այդ դիակները հավաքել ենք ու կազմակերպել հուղարկավորությունը: Թող Ալիեւը հիշի, որ միջազգային կառույցների միջոցով մենք մեր մոտից գերիների հետ էինք տալիս: Երբ մենք գերիներին 94-ին տալիս էինք իրենց, գերիները չէին գնում, գնում էին ուրիշ երկիր ապրելու: Խնդրում էին մեր իշխանություններից, որ գնան ուրիշ երկիր»: