Search
Close this search box.

Այսօր առավոտյան Արթուր Վանեցյանը գնացել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրում է.

«Այսօր առավոտյան այցելեցի Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում ապօրինաբար պահվում է Վանաձորի ընտրված ավագանի (համոզված եմ ապագա քաղաքապետ) Մամիկոն Ասլանյանը։

Մամիկոնը խնդրեց փոխանցել իր հազարավոր համախոհներին, որ իր տրամադրությունը մարտական է, կամքն անկոտրում է և պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ»։