Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանը հաստատում է մոտ 50 գերեվարված հայի մասին տվյալները

Ադրբեջանից գերիների վերադարձի գործընթացը կշարունակվի` առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ կան հաստատված գերիներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ հաստատվել է մոտ 50 գերի։ Եվս 80-ի մասին ոչ պաշտոնական տեղեկություն կա: Պատասխանելով գերությունից վերադարձածների հետ կապված իրավական գործընթացների մասին հարցին՝ Սահակյանն ընդգծեց այս մասին հրապարակային խոսելու անթույլատրելիությունը։ «Իրավական եւ բարոյական տեսնակյունից չեմ կարծում, որ դրա համար որեւէ հիմք կա։ Նրանց վիճակը եւս չի արդարացնում կալանավորումը, մանավանդ, որ քննության վրա ճնշումների կամ թաքնվելու փորձերի ռիսկեր չկան։ Եթե ​​թաքնվելու լինեին, ուղղակի կդիմեին երրորդ երկրներ։ Նրանք շատ խոցելի են եւ, անկախ մեղադրանքից, պետք է մնան ազատության մեջ»,- ասաց Սահակյանը։