Search
Close this search box.

Լավ լուր. Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը

Հայ օգնության միության Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամում դեկտեմբերի 14-ին լույս աշխարհ է եկել արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Հենրիկ Ասատուրյանի եղբայրը: Մոր և փոքրիկի լուսանկարը հիմնադրամը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում։

«Բուժհաստատության տնօրինությունը և ամբողջ անձնակազմը շնորհավորում են ծննդյան կապակցությամբ` ցանկանալով անամպ երկինք, առողջություն և անսահման ժպիտ»,-գրված է լուսանկարին կից։

Նշենք, որ Հենրիկ Ասատուրյանը ծնվել է 2000 թվականին Շիրակի մարզի Ազատան գյուղում։ Նա 2019-ին է զորակոչվել բանակ և ծառայության անցել Մարտունիում։ Հենրիկ Ասատուրյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին ԱԹՍ–ի հարվածից։