Search
Close this search box.

Եվս 14 քաղաքացի է մահացել. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 193 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 343350 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2479389 վերջին մեկ օրում` 7069 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6437 պացիենտ: Մեկ օրում նվազել է 330-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 327539 անձ` վերջին մեկ օրում 510 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7885 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1489 է: