Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. ՀՀ ՊՆ Ուրալը կողաշրջվել է

Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 22:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 106-րդ կմ հատածում Սերոբ Հակոբյանն իր վարած Ուրալ մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ մասամբ փակելով ճանապարհը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության թիվ 59 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակիւ 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ինչի համար էլ դեպքի վայր են ժամանել նաև Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության ծառայողները, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում և պարզվում է վարորդի ինքնությունը: