Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 212 նոր դեպք. մահացել է 17 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 212 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342977 դեպքի:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2464749 վերջին մեկ օրում` 7801 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 7076 պացիենտ: Մեկ օրում նվազել է 60-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 326559 անձ` վերջին մեկ օրում 472 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 7856 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1486 է: