Search
Close this search box.

Դավիթ Խաժակյանը հաստատեց` ինքն է Նարեկ Սամսոնյանի դեմ դիմում ներկայացրել դատախազություն

ԼՈՒՐԵՐ․com-ը գրում է. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ոստիկանություն է բերման ենթարկվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, ապա ձերբակալվել քննիչի որչոշմամբ։ Պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Սամսոնյանի դեմ հաղորդում է տրվել հանցագործության մասին՝ «ծանր վիրավորանքի» հակաիրավական հանցակազմով և նա առաջին անձն է, որը ձերբակալվում է ծանր վիրավորանքի համար։

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հաստատեց տեղեկությունը, որ ինքն է Նարեկ Սամսոնյանի դեմ դիմում ներկայացրել դատախազություն, որից հետո այն ուղարկվել է ոստիկանություն։ Նրա խոսքով՝ դեռևս շաբաթներ առաջ Նարեկ Սամսոնյանն իր հասցեին հրապարակային ծանր բնույթի վիրավորանք է հասցրել․ «Փորձել եմ գտնել հաշտության եզրեր, որպեսզի հրապարակային կերպով զղջա իր հրապարակային վիրավորանքի համար, սակայն դա տեղի չի ունեցել, որից հետո ես հաղորդում եմ ներկայացրել ծանր վիրավորանք ստանալու համար։ Արդյունքում հարուցվել է քրեական գործ և այդ մասին տեղեկանալուց հետո Նարեկ Սամսոնյանը շարունակել է ավելի ծանր բնույթի հայհոյաքներ անել իր ֆեյսբուքյան պատին՝ ավելի բարդացնելով վիճակը, ինչի հետևանքով հոդվածը ծանրացել է, որի համար նրան կարող է սպառնալ 3-ամսյա ազատազրկում»,- ասաց Խաժակյանը՝ նշելով, որ հայհոյախոսները պետք է պատժվեն։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: