Search
Close this search box.

Բագրատ Սրբազանը, Գրիգորի Խաչատուրովը, Հրանտ Թոխատյանը երաշխավորությամբ հանդես կգան Աշոտ Մինասյանին ազատ արձակելու համար

Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ անձնական երաշխավորությամբ հանդես գալու պատրաստակամություն են հայտնել Բագրատ Սրբազանը, Գրիգորի Խաչատուրովը եւ Հրանտ Թոխատյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտ Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Ս.թ. 2021թ. Դեկտեմբերի 13-ին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ, Եպիսկոպոս Բագրատ Սրբազան Գալստանյանը, ՀՀ ԶՈՒ պահեստազորի գեներալ-մայոր, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Գրիգորի Խաչատուրովը, ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը, պատրաստակամություն են հայտնել Աշոտ Մինասյանի խափանման միջոցը անձնական երաշխավորությամբ փոխելու դեպքում հանդիսանալ անձնական երաշխավոր»,- գրել է նա։