Search
Close this search box.

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլ է անում՝ Բայդենին հաճոյանալու համար. Bloomberg

Թուրքիան աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ և չարտերային չվերթներ է բացում դեպի Երևան: Այս մասին նախօրեին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ նշելով, որ հարաբերությունների կարգավորման համար երկրները հատուկ ներկայացուցիչներ պետք է նշանակեն: Անդրադառնալով այս առաջարկին՝ Bloomberg-ը տեսակետ է հայտնել, թե ինչով է դա պայմանավորված:

«Թուրքիայի անակնկալ առաջարկը բխում է ԱՄՆ նախագահ Բայդենի խնդրանքից, որը հոկտեմբերի Հռոմում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հորդորել էր բացել սահմանը մեկուսացման մեջ գնվող Հայաստանի հետ, ինչպես ավելի վաղ հայտնել էր բարձրաստիճան թուրք պաշտոնյան»,- գրում է գործակալությունը:

Ըստ գործակալության՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլ անելով՝ Թուրքիան հույս ունի բարելավել լարված հարաբերությունները Վաշինգտոնի հետ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակվահան Հունանյանն, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ հայկական կողմը ևս հայ-թուրքական երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի: