Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ ուժեղացված հսկողություն Էջմիածնում, այնտեղ են նաև կարմիր բերատավորները

Էջմիածնում իրականացվում է ոստիկանական ուժեղացված հսկողություն, այստեղ են նաև կարմիր բերետավորները։ Այս մասին ArmLife.am-ին ահազանգեց Էջմիածնի Շահումյան փողոցի բնակիչներից մեկը՝ պարզաբանելով, որ ըստ լուրերի՝ Էջմիածին է այցելում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«5 դպրոց է գալու, մեր շենքի բակի բոլոր մեքենանները հեռացնում են, անգամ անսարք մեքենաները ոստիկանները իրենք են հրելով մի կողմ տանում, բնակիչներին անհանգստացնում են։ Սեփական տան բակերից են անգամ մեքենաները հրահանգում հեռացնել: Ժողովրդի մասին աընդհատ խոսող վարչապետը ժողովրդից ինչպես է վախեցած»,-դժգոհեց բնակիչը։

Բնակչի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը ծանոթանալու են նաև Դիանա Գասպարյանի կողմից «փռած ասֆալտին»։

Մանրամասները՝ տեսանյութում