Search
Close this search box.

Սահմանազատման և սահմանագծման հարցերով խումբ չի ժամանել Հայաստան. ՊՆ փոխնախարար

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հերքում է այն տեղեկությունը, թե Ռուսաստանից Հայաստան է ժամանել սահմանազատման և սահմանագծման հարցերով խումբ:

«Մոսկվայից պարբերաբար կարող են տարբեր խմբեր գալ իրենց խնդիրները քննարկելու: Դուք մի մոռացեք, որ այստեղ ունենք ռուսական ռազմաբազա: Բայց ձեր նշած սահմանազատման և սահմանագծման համար Մոսկվայից խումբ չի ժամանել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը:

Հիշեցնենք՝ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Ռուսաստանի ՊՆ հատուկ ինքնաթիռը Երևան է բերել դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողովի ներկայացուցիչներին։