Search
Close this search box.

Վարչապետի աշխատակազմը 70 մլն դրամ կհատկացնի նոր ավտոմեքենաներ գնելու համար

Ծառայողական ավտոմեքենաների թիվն ավելանում է: Վարչապետի աշխատակազմը 70 մլն դրամ կհատկացնի տեսչական մարմինների համար մարդատար ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Նախատեսվում է գնել 12 հատ մեքենա՝ յուրաքանչյուրի արժեքը 5,8 մլն դրամ:

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից: Նշվում է, որ մեքենաների գնման նպատակը Տեսչական մարմնի բնականոն գործունեության ապահովումն է, իսկ թե ում են սպասարկելու այս մեքենաները՝ նախագծում նշված չէ: Հիշեցնենք՝ գործադիրը նախորդ նիստին էլ շուրջ 200 հազար դոլար հատկացրեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր «BMW 750 xDrive LCi» գնելու համար: Նարեկ Կիրակոսյան