Search
Close this search box.

Հակակոռուպցիոն մարմինը արձագանքել է՝ չեն ձերբակալվել, բերման են ենթարկվել

Հակակոռուպցիոն կոմիտեն, արձագանքելով «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարի և դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանի ձերբակալության մասին Armlife.am-ի տեղեկատվությանը` նշել է, որ հիշյալ անձինք բերման են ենթարկվել, բայց ձերբակալված չեն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դավիթ Հարությունյան» դաշինքի առաջին համարը՝ Դավիթ Հարությունյանը և այս դաշինքի շտաբը համակարգողներից Գևորգ Սաքանյանն այսօր առավոտյան ձերբակալվել են և գտնվում են Երևանում՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։