Search
Close this search box.

Բուժքույրը սեփական հարսանիքից փախել է հիվանդի մոտ

Յազմին Դոմինգեսը Մեքսիկայի Տաբասկո նահանգից հեռացել է սեփական հարսանիքից և հարսի շորով գնացել է հիվանդի կանչով: Յազմինը ներողություն է խնդրել նորաթուխ ամուսնուց և հյուրերից ու գնացել է կանչով: Mirror-ի հաղորդմամբ՝ բուժքույրը հիվանդին ցուցաբերել է անհրաժեշտ օգնությունը և վերադարձել է տոնին:
Նվիրյալ բուժքրոջ լուսանկարը վիրուսային է դարձել համացանցում: Սոցցանցերի օգտատերերը հիացմունք են հայտնել նրան այդ արարքի համար: