Search
Close this search box.

«Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը զարմացրել է անգլիական ԶԼՄ-ներին

Անգլիական լրատվամիջոցներին զարմացրել է  Ժոզե Մոուրինյոյի կայացրած այն որոշումը, ըստ որի «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդը» խաղում չեն հայտավորվել թիմի հարձակողական ոճի երկու խաղացողները՝ Զլատան Իբրահիմովիչն ու Հենրիխ Մխիթարյանը: Պորտուգալացի մասնագետն այդ կապակցությամբ ոչ մի մեկնաբանություն չի կատարել, այդ իսկ պատճառով ակումբի պաշտոնական կայքը նույնպես չի անդրադարձել այդ հարցին:

Իսկ ահա լրատվամիջոցներն դա բացատրում են այն բանով, որ Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է խորը պաշտպանողական մարտավարությամբ խաղալ «Արսենալի» դեմ, իսկ այդ դեպքում նրան, իրոք, պետք չեն հարձակման գծի շատ խաղացողներ: