Search
Close this search box.

Վիճաբանություն Վանաձորի բժշկական կենտրոնում. աշխատակիցների մոտ խուճապ է ստեղծվել

Ալեն Մամոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի օգոստոսի 27-ին, գիշերը ժամը 00:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 24/2 հասցեում գտնվող Վանաձորի բժշկական կենտրոն ՓԲ ընկերության շտապօգնության մասնաշենքում վիճաբանել է բուժաշխատակիցների հետ.

շտապօգնության աշխատակիցների նկատմամբ դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ բազմաթիվ աշխատակիցների ներկայությամբ, դիտավորությամբ խախտել է հասարակական կարգը, տևական ժամանակ բուժանձնակազմի հասցեին արտահայտել է սեռական բնույթի հայհոյանքներ, աշխատակիցների մոտ առաջացրել է խուճապ և անհանգստություն, շուրջ 10-15 րոպե տևողությամբ խաթարել բուժաշխատակիցների բնականոն աշխատանքը: