Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են 59–ամյա վարորդի BMW-ն ու 30–ամյա վարորդի УАЗ-ը

Դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուցի բնակիչ, 30-ամյա Թոռնիկ Սմոյանի վարած УАЗ մակնիշի  և Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղի բնակիկչ, 59-ամյա Արծրուն Առաքելյանի վարած BMW մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ բախման հետևանքով УАЗ-ը կոսշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: