Search
Close this search box.

«Ժողովուրդ». Դավիթ Հարությունյանը վարպետությամբ կարող է ապացուցել, որ մածունը սև է

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ի թիվս բազմաթիվ պարտավորությունների, Հայաստանը պետք է առաջընթաց արձանագրի կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառում:

Ինչպես հայտնի է՝ կոռուպցիան Հայաստանի իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, առանց որի նրանք ուղղակի կյանք չունեն: Բայց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը օրերս հայտարարել է, թե կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանն արդեն լուրջ առաջընթաց է արձանագրել:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանից երեկ հետաքրքրվեց, թե ինչպես է նա գնահատում Դավիթ Հարությունյանի՝ վերը բերված պնդումը. «Գիտեք՝ ես Դավիթ Հարությունյանին համարում եմ այն գործիչներից մեկը, որը կարող է ՀՀ բոլոր օրենքներին և Սահմանադրությանը հղում անելով՝ ապացուցել, որ մածունը սև է: Եվ դա իրեն կհաջողվի անել այնպիսի վարպետությամբ, որ բոլոր միջազգային կառույցների աչքերը բաց կմնան»:

 Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: