Search
Close this search box.

Երևանում դանակահարել են 33-ամյա երիտասարդի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Երեկ՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։15-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, հՀիվանդանոցում բժիշկները ոստիկաններին տեղեկացրել են, որ վիրավորը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում և ի վիճակի չէ կատարվածի մասին որևէ տեղեկատվություն հայտնելու։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ՝ 33-ամյա Հովհաննես Բադալյանն է։

Ժամեր անց Ոստիկանության Երևան քաղաքի քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը, ժամը 19։30-ի սահմաններում Մեծարենցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Բադալյանի և նշված փողոցի բնակիչ՝ 35-ամյա Արսեն Գրիգորյանի միջև։ Վերջինս կասկածվում է Հ. Բադալյանին դանակահարելու մեջ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ գործողություներ՝ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ։