Search
Close this search box.

Խաղաղության դարաշրջանի մասին խոսելը հղի է ողբերգական հետևանքներով․ վերլուծաբան

ArmLife.am -ը Արցախյան հակամարտության վերաբերյալ զրուցել է վերլուծաբան Արմեն Հակոբյանի հետ։ Նրա դիտարկմամբ՝ ՀՀ իշխանությունները մինչև հիմա չեն խոսում այն մասին, որ Արցախի տարածքները բռնազավթվել են Ադրբեջանի կողմից։ Վերլուծաբանը կարծում է, որ բռնազավթած տարածքներում Ադրբեջանական կողմի ամրապնդվելը,  ինչպես նաև ավելին ստանալու ագահությունը  հղի է նոր պատերազմով, իսկ այս պարագայում խաղաղության դարաշրջան  բացելու  մասին  խոսելը ողբերգական հետևանքներ կարող է ունենալ մեզ համար։ 

-44 օրյա պատերազմից մեկ տարի անց Արցախի Հանրապետությունը ինչպիսի՞ իրավիճակում է, անվտանգային մարտահրավերների լուծման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, բնակիչների համար դրանք շոշափե՞լի են։
-2020թ-ի նոյեմբերի 10-ի գիշերը ընդունված եռակողմ համաձայնությամբ ավարտվեց Արցախյան երկրորդ պատերազմը: Համաձայն որի Ադրբեջանը ստացավ Արցախի 7 շրջան: Ինչպես նաև մտցվեց կրակի դադարեցման ռեժիմ, համաձայն որի Արցախ խաղաղապահ առաքելությամբ ժամանեց ՌԴ զորախումբը, և Ադրբեջանական հանրապետության տարածքում կազմավորվեց ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը: Արդեն մեկ տարի է անցել Արցախյան 44 օրյա պատերազմից։ Պատերազմական գործողություւնները  փոխարինվել են դիվանագիտական ջանքերով: Հին հակառակորդները փոխվել են տեղերով, իսկ տարածաշրջանում որպես  խաղացողներ առավել ակտիվացել են Թուրքիան  և Իրանը:

Թուրքիան վերաիմաստավորել է իր պանթյուրքիստական ծրագրերը և  աշխատանքներ է տանում թուրքական աշխարհի միավորման գործում, որն իմիջիայլոց անցնում է Հայաստանի տարածքով:

Իրանական կողմից չնայած այն բանին, որ քաջ գիտակցում են տարածաշրջանում Թուրքիայի ամրապնդման հնարավոր վատ հետևանքները ապագայում, չափազանց զգուշավոր են գործում, բնականաբար ելնելով Իրանական միջուկային ծրագրին դեմ արտահայտվող պետությունների դեռևս անորոշ վարքագծից:

Ռուսական կողմը, որը նույնպես ունի խնդիրներ կապված հյուսիսային հոսք երկրորդի, Ուկրաինական հնարավոր Ճակատի և ՆԱՏՈ-ի ակտիվացման հետ իր արևմտյան սահմանների երկայնքով, փորձելու է ընդհամենը ժամանակ շահել, շեշտադրում  անելով տնտեսական կապերի զարգացման միջոցով խաղաղության բերելուն, որը դեռ չի հասնում սպասված նպատակին՝ խաղաղությունը, այլ հակառակ իմաստով ծնում է  նոր տարածքային պահանջներ արդեն Արցախի տարածքներից բավականին հեռու բուն Հայաստանյան  շրջաններում:

Իսկ սովորական բնակչության համար շոշափելի արդյունք կարող են հանդիսանալ միայն անվտանգ ճանապարհները, խաղաղապահ առաքելության երկարաձգումը, կամ անժամկետ դարձնելը և բնականաբար կարգավիճակի հարցը, բաղձալի անկախության ակնկալիքով:

-Ինչպե՞ս կգնահատեք նաև ռուս խաղաղապահների ծառայությունը։
-Ռուսական կողմի միջոցով տարվել են ականազերծման և ազգաբնակչությանը հումանիտար աջակցության ցուցաբերման աշխատանքներ, ինչպես նաև տեղի են ունեցել կոմունիկացիաների և բնականոն կյանքի վերականգնում: Այդ առումով Արցախում ռուսական առաքելությունը համարում եմ արդյունավետ, սակայն այդ ամենին զուգահեռ պետք է նշեմ, որ ռուսական խաղաղապահների ներկայությունը բավականին փխրուն խաղաղություն է ապահովում,  քանի որ ինչպես ասացինք, դա ժամանակավոր ներկայություն է և չի ենթադրում հակամարտության կարգավորում: Կա մի հանգամանք ևս, Ադրբեջանական կողմը իրականացնում է լայնամասշտաբ շինարարություն, կառուցում է ճանապարհներ, հյուրանոցներ, օդանավակայաններ և այլն,  ինչը որը որ չի անում հայկական կողմը, ու դա այն դեպքում երբ ձևավորված սահմանները դեռևս ժամանակավոր են: Իսկ Ադրբեջանական կողմի ամրապնդվելը այդ տարածքներում հղի է նոր պատերազմով, ինչը որ հարվածի տակ է դնելու ողջ խաղաղապահ առաքելությունը:

-Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարությունից հետո էլ թշնամին շարունակում է լոկալ մարտական գործողություններ իրականացնել, թե ԱՀ և թե ՀՀ սահմանների ուղղությամբ, ձեր կարծիքով, այպիսի թշնամու հետ հնարավոր կլինի խաղաղության պայմանագիր ստորագրել, խաղաղության դարաշրջան բացել, ինչպես հայտարարում են ՀՀ իշխանությունները։
-Տեսեք դուք ասում եք թշնամի, իսկ այ մեր իշխող խմբակցությունը, կառավարությունը և վարչապետը նրանց անվանում են ադրբեջանական ժողովուրդ: Չեն դիտում նրանց որպես թշնամիներ, ու դա այն դեպքում երբ հազարավոր կյանքեր են խեղվել: Իսկ այ ամեն շարքային ադրբեջանցի մեզ համարում է թշնամի, որովհետև նրանք այդպես են կրթվել և դաստիրակվել, իսկ Ադրբեջանի նախագահը ընդհամենը իր պետությունն է հզորացնում մեր հաշվին: Ստացավ 44 օրվա պատերազմում կորզած իր հաղթանակը, կամրապնդվի գրավյալ տարածքներում և կրկին կհարձակվի: Այնքան մինչև փուլ առ փուլ չստանա ամեն ինչ: Նրանց պետք է Հայաստանը առանց հայերի: Իսկ ի՞նչ ենք անում մենք ի պատասխան: Տալիս ենք նրանց ականապատված դաշտերի քարտեզները: Մոտ հարյուր տարի է անցել ցեղասպանությունից, իսկ թուրքը դեռ չի պատրաստվում փոխվել: Մեծ Թուրանը ստեղծելու մոլուծքը դեռևս բավականին արդի է թուրքական հասարակական քաղաքական ակտիվի մոտ: Ասել խաղաղության դարաշրջան նշանակում է ստել սեփական ժողովրդին, որը որ հղի է մեզ համար ողբերգական հետևանքներով:

-ԱՀ-ն պաշտոնապես խոսում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից ԱՀ տարածքները օկուպացվել են, իսկ Հայաստանի իշխանությունները, ովքեր բանակացություններ են վարում, այդպես էլ չեն հայտարում, որ ԱՀ տարածքները օկուպացված են, այս քաղաքականությունը ի՞նչ վտանգներ է պարունակում, կան նաև մտահոգություններ, որ ՀՀ իշխանությունները ճանաչելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը; Ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի հետ կապված։
-Դուք ճիշտ եք նկատել, որ ՀՀ իշխանությունները չեն խոսում Արցախի տարածքների բռնազավթման մասին: Բայց նրանք նաև չեն խոսում թշնամու կողմից ֆոսֆորային զենքի օգտագործելու մասին, չեն խոսում Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծման մասին, չեն խոսում ահաբեկիչների և վարձկանների ներգրավման մասին այս պատերազմում, չեն խոսում բազմաթիվ դիակների խոշտանգման մասին, խաղաղ բնակավայրերի ոչնչացման մասին, բազմահազար փախստականների և ներքին տեղահանվածների մասին: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանդեպ էլ, որը որ արդարացիորեն բարձրացնում է այս բոլոր հարցերը, փորձում են  ճնշման մեխանիզմներ բանեցնել: Բայց այստեղ շատ ավելի կարևոր մեկ ուրիշ հարց էլ կա, որը որ պետք է  հասկանալ, թե ինչու՞ չեն խոսում: Ինչու՞ «Արցախը Հայաստան է և վերջ» բառակապակցությունը արտասանող անձը այդպես էլ չգնաց Արցախ պատերազմից հետո: Հիմա հռետորական հարց արդյո՞ք այս ամենը բխում է մեր երկու պետությունների շահերից: Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն էլ չի բխում մեր շահերից, բայց ես համոզված չեմ որ նրանք դա չեն անի: Այստեղ միակ հուսադրող գործոնը Արցախում ռուս խաղաղապահի ներկայությունն է, որը որ պետք է չենթադրի այնպիսի մի կարգավիճակ, որը Արցախը կմտցնի Ադրբեջանի կազմի մեջ: Ռուսների ներկայությունը Արցախում զսպող գործոն է Ադրբեջանական և Հայաստանյան իշխանությունների համար: Իսկ դրա վառ ապացույցը այս վերջին լոկալ կոնֆլիկտի ժամանակ ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին ուղղված ՀՀ իշխող խմբակցության պատգամավորների կողմից քննադատական և վիրավորական հայտարարություններն էին:

-Արդյոք տեսնում եք քայլեր Արցախի կարգավիճակի հարցի լուծման ուղղությամբ, արդյոք դա զերծ կպահի թշնամուն ԱՀ բնակչության դեմ ագրեսիայից։
-Տեսեք այստեղ հիմնականում բախվում են ռուս և թուրք-ադրբեջանական շահերը: Երկու կողմերին էլ Արցախը հարկավոր է: Ողղակի այն տարբերությամբ որ թուրքերին Արցախը պետք է առանց հայերի, իսկ ռուսներին հայերով: Իսկ հնարավոր կոնֆիգուրացիայի փոփոխության դեպքում Արցախը և ոչ միայն Արցախը ՀՀ ողջ տարածքն էլ կարող է և կհանդիսանա հենակետ Ռուսական ուժերի համար, որտեղից նրանք որ կհարվածեն Թուրք-Ադրբեջանական տանդեմին: Բայց նախ և առաջ ես կարծում եմ, որ ռուսական կողմը կցանկանա ինչ որ կերպ երկարացնել խաղաղապահ առաքելության մանդատը, իսկ հնարավորության դեպքում այն դարձնել անժամկետ: Բայց դա անելու համար նրանց պետք կգա լրջագույն փաստարկ:  Ինձ թվում է որ Ադրբեջանական հանրապետության ագահությունը և սադրանքները կարող են բերել դրան: Սադրանքները միտված են լինելու Արցախի հայաթափմանը, որը որ ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ: Իսկ հնարավոր կարգավիճակի քննարկում առայժմ ես չեմ տեսնում, որովհետև ներկայիս Հայաստանյան ղեկավարությունը դրանով կարծես դեռ հետաքրքրված չէ:

-Միջազգային հանրությունը ի՞նչ պարտավորություն է կրում Արցախի բնակչության հանդեպ այն հանցագործությունների համար, որոնք կատարվել են թշնամու կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում և նաև դրանից հետո, ինչու պատժիչ, զսպող գործողություններ Ադրբեջանի հանդեպ չեն իրականցվում։
-Տեսեք գոյություն ուներ հարցի կարգավորման երկու սկզբունքներ, ազգերի ինքնորոշման սկզբունքը և տարածքային ամբողջականության սկզբունքը: Երկուսն էլ բավականին կարևոր են միջազգային իրավական տեսանկյունից: Առաջինը հնարավորություն է տալիս արդեն իսկ ինքնորոշված ժողովուրդներին համաձայն այդ սկզբունքի կանգնել սեփական պետության կերտման ճանապարհին, իսկ երկրորդ սկզբունքի կարևորությունը կայանում է նրանում, որ գոյություն ունեն հազարավոր ազգություններ, և մոտ երկու հարյուրից քիչ ավելին պետություններ: Եվ եթե այդ բոլոր ազգությունները փորձեին անկախանալ, ապա աշխարհում պատերազմները չէին դադարի երբեք: Արցախի ժողովուրդը որդեգրել էր ազգերի ինքնորոշման սկզբունքը և արդեն մոտ երեք տասնամյակ է ինչ կերտում է իր պետությունը: Ադրբեջանի հանրապետությունը հակառակը որդեգրել էր տարածքային ամբողջականության սկզբունքը, պնդելով որ Արցախը դա Սովետական Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է կազմում: Եվ որովհետև մեր խելոք կառավարության ղեկավարը Ստեփանակերտում ասում է «Արցախը Հայաստան է և վերջ» բառակապակցությունը, իսկ մեր շատ միամիտ ժողովուրդն էլ ուրախությամբ ծափահարում է նրան, ավտոմատ կերպով խնդրի իրավական լուծումը տեղափոխում է ազգերի ինքնորոշման դաշտից տարածքային ամբողջականության դաշտ և դրանով իսկ տալիս է Ադրբեջանին հարձակվելու լեգիտիմ իրավունք: Ու հենց այդ պատճառով է, որ բազմաթիվ պետություններ 44-օրյա պատերազմից հետո շնորհավորական ուղերձներ են հղում «բազմաչարչար Ադրբեջանական պետությանը», ով վերջապես կարողացավ լուծել իր այսպես կոչված օկուպացված տարածքների հարցը:

Բայց այստեղ կա նաև մեկ այլ, շատ ավելի կարևոր խնդիր, որ մենք պետք  է փորձենք հասկանանալ, թե ինչ ենք մենք հասկանում միջազգային հանրություն ասելով: Մեր դեպքում միջազգային հանրությունը կոչվածը դա բոլոր այն պետությունները, կամ պետությունների խմբերն են, որոնք ունենալով համապատասխան ռեսուրսներ, մեր տարածաշրջանում, ինչ ինչ լծակներ ձեռք բերելով փորձելու են շատ թե քիչ ազդեցություն ունենալ տեղական բնույթի խնդիրների վրա: Բնականաբար ելնելով բացառապես իրենց սեփական պետական, կամ ազգային շահերից: Օրինակ Եվրոպական երկրներին և ԱՄՆ-ին, այստեղ պետք են ուժեղ «հակառուսաստաններ», որպեսզիք կարող են լինել Ուկրաինան, Թուրքիան և այլն: Նրանց այստեղ պետք է ուժեղ Թուրքիա: Ի՞նչ պարտավորության մասին է գնում խոսքը: Ինչու՞ պիտի նրանք պատժեն Ադրբեջանին: Եթե վերջինս Թուրքիաի հետ հնարավոր հետագա մերձեցման դեպքում, էլ ավելի մեծ հակակշիռ կարող է դառնալ ռուսների համար: Իսկ ասենք Իրանական, Ռուսական և Չինական կողմերը փորձելու են սաստել օրեցոր ավելի սանձարձակ դարձող պանթյուրքիզմը Հայ-Թուրքական սահմանին և ոչ թե իրենց պետությունների ներսում: